|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ և շնորհավորել նրան Ադրբեջանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետը։
Զրույցի ընթացքում կառավարությունների ղեկավարները նշել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը։
Քննարկվել են նաև տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը։