|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում այն բանից հետո, երբ վերջ դրվեց մեր տարածքներում հայկական զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությանը, պայմաններ ստեղծվեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար»։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։