|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պեկինում մեկնարկել են ռուս-չինական բանակցությունները ընդլայնված կազմով: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժողովրդական ժողովների տանը, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են երկու փոխվարչապետներ, արտաքին գործերի, ֆինանսների, տնտեսական զարգացման, Կենտրոնական բանկի և այլ գերատեսչությունների, ինչպես նաև «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի, «Սբերբանկ»-ի և ՎՏԲ բանկի ղեկավարները:
Պուտինը երեկ է ժամանել Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին, որի բացումը և հիմնական միջոցառումները նախատեսվում են այսօր: Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնում համաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների հետ: