|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ինչպես տեղեկացրել էինք, որ այսօր Արցախի Ազգային ժողովը հանրապետության նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ նախագահի ընտրություններին և հայտարարություն տարածել։ Դրանում, մասնավորապես, ասվում է․«Ղարաբաղում, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում են։ Դրանց անցկացումը կրկին ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած անջատողական ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկում ստատուս քվոն պահպանելու և օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, այնքան էլ շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և հակառակը՝ բռնել են սադրանքների և իրավիճակի սրման ճանապարհը»։