|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ի հրապարակումից։
Նշվում է, որ այս այցը տեղի է ունենում այն քննարկումների ֆոնին, որ Ուկրաինայի հակահարձակումն ընթանում է ավելի դանդաղ տեմպերով, քան ակնկալվում էր։
Ըստ Պետքարտուղարությունում բարձր պաշտոն զբաղեցնող CNN-ի աղբյուրի՝ Բլինքենը նաև ավելի քան 1 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային։