|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: