|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում հայերը խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում, ԱՄՆ կառավարությունից պահանջելով գործուն քայլեր իրականացնել՝ բացելու 8 ամիս Ադրբեջանի կողմից ապօրինի փակված Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Ակցիայի մասնակիցները փողոց են փակել եւ շարժվում են կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան՝ նրանից պահանջելու կանգնեցնել ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: