|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։ Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությու՞ն և դիվանագիտու՞թյուն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։ Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում, քծնելու, սողալու համար, իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է , ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը»։