|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել, անկախ արտաքին վտանգներից:
Ազգերը ներքուստ են քայքայվում, արտաքին վտանգները զուտ գործընթացն արագացնում են: Մենք հիմա ներքուստ են վերանում այս անձին ու իր շրջապատին թողնելով անել այն, ինչն անում են:
Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ նույն տարածքում գոյատևել, մեր ներքին թշնամությունը կանցնի բոլոր կարմիր գծերը և դա թույլ չի տա մեզ որպես մեկ հանրույթ միմյանց հետ գոյատևել, դա հնարավոր չի:
Երբ կոչը հնչի, պետք է մեկ մարդու պես հավաքվել, իսկ այդ կոչի ժամանակը մոտենում է»: