|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգել է հայկական եկեղեցին Ադրբեջանի կողմից մզկիթի վերածելու մասին՝ Ադրբեջանի արարքը որակելով որպես պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն ու կեղծում։
«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակված են Ադրբեջանի արարքը փաստող լուսանկարներ:


