|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փաշինյանն այդ փաստաթուղթը կստորագրի, եթե տեսնի, որ ժողովուրդը համակերպվում է և չի ընդվզում. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Կանխելու միակ ճանապարհն ընդվզումն է։ Իսկ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը դա պատրաստելն է ու այլընտրանք առաջարկելը։ Քաղաքական ուժերը 3 բան շատ պարզ ու մատչելի մեր հանրությանը պետք է ներկայացնեն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, դա իրականացնելու թիմ և իշխանափոխության ճանապարհային քարտեզ։ Մենք մեր պատկերացումներն ունենք այդ քարտեզի մասով, այս փուլում պատրաստվում ենք դրանք ներկայացնել մեր գործընկերներին, քանի որ մենք մեծապես կարևորում ենք համախմբումը, միասնական ճակատի ձևավորումը», – ասաց նա։