|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակումների հիմքում այդ մասին Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևի կատարած թվիթթերյան գրառումն է, որում նշվում է, թե քարտեզում իբրև արտահայտվում են «Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն` ուղղված իր հարևաններին»։
Թուրքական տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներում պատմական Մեծ Հայքի քարտեզը բնորոշվել է որպես «սկանդալային» և «սադրիչ»։