|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Վարչապետ կոչեցյալ, դավաճանը չի դիմանում։ Երեկ այդ արարածն իր լեդիբակբեթյան ախտանիշով, կեղծ ժպիտը դեմքին կնոջ հետ հանդիպել է դպրոցականների հետ և իր «իմաստուն» մտքերը հայտնել նրանց։ Ահա այդ «մտքերից» մեկը․ «իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն»:
Այս խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնախոստովանություն։
Եթե այդ արարածն ունենար դույզն իսկ ազնվություն, ապա կշարունակեր․ «Ահա և ձեր առջև նստած է այդ հանցագործն իր ընտանիքով։ Մենք, մեր ընտանիքով հենց այդ խումբն ենք, որ ոչ միայն յուրացրել ենք իշխանությունը, այլև հայրենիքը հանել ենք վաճառքի, զոհելով ձեր հայրերին և եղբայրներին, հանուն մեր ամենօրյա վայելքների»»։