|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում է Mehr գործակալությունը:
Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ, իսկ «սիոնիստական ռեժիմը» (Իսրայելը՝ Tert.am) այս երկու մուսուլմանական երկրների թշնամիներից մեկն է, ասել է Կանանին։
«Պառակտում և անկայունություն ստեղծելն ու վեճեր հրահրելը «սիոնիստական ռեժիմiի» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն է Իրան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև իսլամական երկրների հարաբերությունների նկատմամբ», - հավելել է նա՝ ասելով, որ Իրանը կենտրոնանում է բարիդրացիության, բարեկամական հարաբերություններով և փոխադարձ հարգանքով հարաբերությունների ուղղությամբ։