|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Արմեն Եգանյանը 2011-2017 թվականին զբաղեցրել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2017-2018թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը, 2018թ․ հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը։ 2018-2020թթ․ Արմեն Եգանյանը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը, իսկ 2020թ-ից՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետի պաշտոնը։