|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումներ կանցնակցի։ Այս մասին ասվում է Հաագայի դատարանի թվիթերյան էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումները կանցկացվեն հունվարի 30-ին Հաագայի խաղաղության պալատում։
Հանրային լսումներ կանցկացվեն նաև ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի շրջանակներում։ Այս լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։
Դեկտեմբերի 29-ին ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով։
