|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ապաշրջաճակելու համար։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հրապարակված պաշտոնական տեղեկագրում նշվում է, թե խաղաղապաների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
«Դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ 7-րդ անցակետի մոտ, ապաշրջափակելու համար»,- նշվում է տեղեկագրում։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: