|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իբրև Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը ուշացմամբ դրական է պատասխանել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Չավուշօղլուն հայտարարել է նաև, թե իբրև Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։
Չավուշօղլուն նաև հայտարարել է՝ իբրև թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա։