|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Որոշում կայացնողները ճգնաժամ ստեղծողներն են: Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր այնքան շատ ճգնաժամեր են ստեղծում, որ հասարակ մարդը չկարողանա կողմնորոշվել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Բրյուսովի անվան համալսարանի հնարավոր օպտիմալացման մասին տեղեկություններին:
«Այս մարդիկ անընդհատ խոսում են բաների մասին, որոնք առաջացնում են հանրային քննարկում, բայց ամենակարևորը՝ դրան զուգահեռ կարևորագույն գործընթացներ են տեղի ունենում, որոնք պայամնավորում են մեր ապագան: Երբ օդից այսպիսի ճգնաժամ է ընկնում հայ հասարակության մեջ, հասկանում ես՝ ուրեմն հերթական շատ լուրջ, կենսական զիջումներն են տեղի ունենում, և երևի թե դա առաջնային արվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար»,- ասաց պատգմավորը:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: