|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել է 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի լրագրողներին թույլ չեն տալիս մտնել 334 դահլիճ, որտեղ տեղի է ունենում քննարկումը:
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները, աշխատակազմը և ՊՊԾ ծառայողները որևէ հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու լրագրողներին թույլ չեն տալիս մտնել քննարկման դահլիճ։
Ի վերջո, շուրջ 30 րոպե անց լրագրողներին թույլ տվեցին մուտք գործել հանձնաժողովի նիստերի դահլիճ։
Նշենք, որ քննարկումները մեկնարկել են այսօր, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: