|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև անցյալ շաբաթ կայացած ռազմավարական երկխոսության շրջանակներում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և ԱՄՆ-ի աջակցությանը խաղաղությանը Հարավային Կովկասում. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ հավելելով, որ խաղաղ ցույցերը թափանցիկ քաղաքական համակարգի մաս են:
«Մենք լիովին աջակցում ենք մտքերի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը: Կոչ ենք անում մարդկանց՝ իրենց կարծիքը հայտնել խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում իշխանություններն՝ի ցուցաբերել հանդուրժողականություն և կոչ ենք անում ցուցարարներին՝ ձեռնպահ մնալ բռնությունից, հարգել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Հայաստանում»,- ասել է Փրայսը: