|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում բնական գազի մատակարարումը կվերականգնվի մարտի 28-ին թեստային ռեժիմով: Այդ մասին Sputnik Ադրբեջան-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Azəriqaz արտադրական միավորումը:
Ըստ նրա՝ գազի մատակարարման հետ կապված վերջին ժամանակներս նկատվող խնդիրները կապված են իբրև թե ղարաբաղյան տնտեսական շրջանում գազային ցանցերի շարքից դուրս գալու հետ, որոնք երկար տարիներ աշխատել են առանց վերանորոգման:
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 29-ից գազամատակարարման համակարգը կգործի արդեն նորմալ ռեժիմով։
«Չնայած առատ ձյանն, Azeriqaz-ի աշխատակիցները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում դժվարամատչելի վայրում վթարի հետեւանքները վերացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: