|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մեկնարկի մասին. հայտնում է ТАСС-ը:
«Մենք հայտարարում ենք, որ մեզ աջակցող մյուս խմբակցությունների հետ նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց ենք սկսում»,-Գերագույն ռադայի ամբիոնից հայտնել է նա:
Տիմոշենկոն հավելել է, որ երեկ լրագրողները հետաքննություն են հրապարակել առ այն, որ նախագահը և նրա շրջապատը Ռուսաստանից ուկրաինական բանակի համար մաքսանենգ ճանապարհով բարձր գներով ռազմական ապրանքներ են գնել: