|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին: