|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:
Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ»: