|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը, որը տուժել Է Լեռնային Ղարաբաղում գնդակոծման ժամանակ, գնահատվում Է որպես բավարար: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս. ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
«Ռուսաստանի քաղաքացի Յուրի Կոտենոկը, որը վիրավորում Է ստացել Լեռնային Ղարաբաղում, շարունակում Է բուժումը Երեւանի կլինիկաներից մեկում: Վիճակը բավարար Է: Հիվանդը գտնվում Է Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետների հսկողության ներքո: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս»,- ասել Է նա:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր Ստեփանակերտից ոչ հեռու Շուշի քաղաքում երեք վիրավոր լրագրողների մասին: Երկու տուժածներին՝ «Օֆիցերի Ռոսիի» պորտալի թղթակից Լեւոն Արզանովին եւ ՌԴ-ի քաղաքացի Հրանտ Բալադյանին, Մոսկվա են տեղափոխել հոկտեմբերի 9-ին: