|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայի՝ այլ երկրների ռազմական օդանավակայաններից հնարավոր օգտվելն անցանկալի և պոտենցիալ վտանգավոր սցենար է. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեհաստանի կողմից Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին։
«Պաշտպանության նախարարությունից արդեն բացատրություն կար այն մասին, որ հնարավոր է (Ուկրաինան) օգտվի որոշ այլ օդանավակայաններից՝ մարտական ինքնաթիռների թռիչքների համար: Սա շատ անցանկալի և պոտենցիալ վտանգավոր սցենար է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։