|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) հայտարարել է Լեհաստան «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց ուղարկելու մասին՝ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար»։
EUCOM-ի հրամանատար գեներալ Թոն Ուոլթերսը հայտարարել է, որ որոշումը կայացվել է «զուտ պաշտպանական նպատակներով»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ուկրաինա ռազմական ինքնաթիռներ տեղափոխելու հարցում ԱՄՆ-ի և Լեհաստանի դիրքորոշումների տարբերության մասին։ Վարշավան առաջարկել էր ինքնաթիռները փոխանցել ուկրաինական կողմին ոչ թե ուղղակիորեն, այլ Գերմանիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի միջոցով։ Պենտագոնը դեմ էր արտահայտվել Ուկրաինա ինքնաթիռներ տեղափոխելու գործընթացին ԱՄՆ-ի «մասնակցությանը»։