|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան ԱՄՆ-ից «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման նոր առաջարկ է ստացել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը` մեկնաբանելով ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շենահանի հետ բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն:
Աքարն այցով ԱՄՆ-ում է:
««Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ բազմափուլ բանակցություններից հետո ԱՄՆ-ը մեզ տվյալ համակարգի գնման նոր առաջարկ է արել, որի կարիքը մենք ունենք: Այժմ մեր գերատեսչությունները և մասնագետները զբաղվում են առաջարկի մանրամասն ուսումնասիրությամբ: Հենց այդ աշխատանքներն ավարտվեն, մենք արդյունքների մասին անմիջապես կհայտնենք ամերիկացի գործընկերներին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: