|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ-թուրքական ջերմ, մտերմիկ, սիրով օծված հարաբերությունների մեջ ինչպես կարելի է ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները, որոնք վաղը գնում են բանակցելու թուրքերի հետ՝ բանակցության իմիտացիա բեմադրելու, որովհետև թուրքական բոլոր պահանջները, որոնք հնչեցրել էր Էրդողանը, ՀՀ իշխանությունները պարկեշտ աշակերտի նման իրականացրել են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին, որ ՀՀ ԱԳՆ օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը։
Նա նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ է սիլի-բիլի անում և այս պայմաններում ակնկալել, որ իրենք հանդես կգան ազգային շահերից և կասեն, որ դա լավ նախադեպ է մեզ համար, արցախահայությունն ունի նույն իրավունքը և կարող է իր անկախացման թեզը շարունակել, աշխարհը պիտի նաև դա ճանաչի, բավականաչափ լավատեսական մոտեցում է ՀՀ իշխանությունների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․