|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ որպես պաշտպան ներս չեն թողնում. այս մասին տեղեկացնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանցիների:
Լրացում. բերման ենթարկված երիտասարդների հետ բերման են ենթարկել Երկիր մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։
Լուսանկարներում երևում է լրագրող Անի Նահապետյանը՝ ձեռքին լրագրողի բեյջը։