|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է Դոնբասի բնակչության տարհանման մասին, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին պատրաստվում է հարձակման:
«Ուկրաինան ամեն օր զորք է կուտակում շփման գծում: Այսօր նրանց զենքերն ուղղված են խաղաղ բնակիչների դեմ»,- ասել է Պուշիլինը։
«Այսօրվանից կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն, առաջին հերթին տարհանման են ենթակա կանայք, երեխաները, տարեցները»,- հավելել է նա:
Պուշիլինը պարզաբանել է, որ արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ Ռոստովի մարզում մարդկանց տեղաբաշխման վերաբերյալ։ Բոլոր պայմանները ստեղծվել են անցակետերով արագ անցնելու համար։