|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա պատմել է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք։
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։