|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ներկայումս մոլորակի բնակչության 50%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ. հայտարարել է Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդեսը Ֆրանսիայում կայացած մամուլի ասուլիսում. գրում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ աշխարհի բնակչության 50%-ը լիովին պատվաստված է, Եվրոպան արտահանել է ավելի քան 1,7 միլիարդ դեղաչափ (պատվաստումներ) 165 երկիր, սակայն պատվաստանյութերի մատակարարումը բավարար չէ, անհրաժեշտ է ապահովել այդ դեղերի օգտագործումը», - ասել է նա:
Եվրահանձնաժողովը, նրա խոսքով, աշխատում է դրա վրա։ «Մենք պատրաստում ենք փաթեթ (առաջարկների) պատվաստանյութերին աջակցելու համար, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ պատվաստումների մակարդակը դեռ շատ ցածր է», - ասել է եվրահանձնակատարը: