|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Քաղաքական գործիչն այս հիվանդության դեմ առաջին պատվաստվողներից է։ Նա կամավոր մասնակցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին։ Պատվաստանյութը մշակել են Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։
Պատվաստումը կատարվում է երկու փուլով։ Երկրորդ ներարկումը կկատարվի 3 շաբաթ անց: Ներարկումից հետո բժիշկները կես տարի կհետևեն նրա առողջական վիճակին։