|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32-ամյա Ալբերտ Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ փրկարարները։