|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը:
«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,- հայտնել է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են նաև ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը: