|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Ձմեռային արծիվ» (Kış Kartalı) օդային գործողությունն են իրականացրել PKK/KCK/YPG զինյալների դեմ Դերիք, Սինջար և Քարաջաք շրջաններում, որոնք հենակետեր են Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակումներ են իրականացվել քրդերի ապաստարանների, կացարանների, քարանձավների, թունելների, զինամթերքի պահեստների, ինչպես նաև շտաբների և ուսումնական ճամբարների վրա։
Թուրքերը նշում են, որ «Ձմեռային արծիվ» գործողությունը մեկնարկել է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է պետության անօտարելի իրավունքը՝ ինքնապաշտպանության իրավունքի իրականացման համար ռազմական ուժի դիմելը, նաև՝ ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ահաբեկչություն դեմ պայքարի բանաձևերի։