|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կրեմլը դրական է գնահատում Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված՝ ցանկացած երկրի նախաձեռնությունները. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում բանակցություններ վարելու վերաբերյալ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են ուկրաինական կողմի՝ մինսկյան պայմանավորվածությունների չկատարմանը։
«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց՝ կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,- ընդգծել է նա։