|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օրենքները մշակվում են հանրության բարեկեցությունը ավելացնելու, պետական ինստիտուտների առավել արդյունավետ զարգացնելու համար, իհարկե, կան իշխանություններ, որոնց համար օրենքը փոխելը սեփական իշխանությունը ամրացնելու համար է: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հատկանշանական է, որ այս օրենքով ևս համազեկուցող է Վահագն Հովակիմյանը: Նա ՀՀ պատմության մեջ մնալու է ոչ թե երկրի զարգացման համար փոփոխություններ բերող, այլ այս իշխանությանը անսահմանափակ լիազորություն տվող, վերջերս իրավաբանական կրթություն ստացած պատգամավոր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ իշխանությունը փոփոխություններ է առաջարկում օրենքով, որով, ըստ էության, Արթուր Ղազինյանն այլևս չի կարողանալու առաջադրվել որպես հանձնաժողովի փոխնախագահ: