|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ից երկու խորհրդականներ մշտական հիմունքներով սկսել են աշխատել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում. հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի հունվարի 11-ին ԱՄՆ խորհրդականներ Քրիս Ռիզոն և Թոդ Բրաունը մշտական հիմունքներով սկսեցին աշխատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչությունում»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Ըստ նախարարության՝ խորհրդականների հիմնական պարտականությունները ներառում են խորհրդատվական և խորհրդակցական աջակցություն պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պաշտպանական բարեփոխումների միջոցառումների իրականացման գործում։