|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ից արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիի մարզում։ Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Քաղաքացիների անվտանգությանը սպառնացող լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հանրային անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով մտցնել Ալմաթիի շրջանի սահմաններում ժամանակավոր արտակարգ դրություն։ 2022 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 19-ը Ալմաթիի մարզում պարետային ժամ մտցնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։