|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Առայժմ Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ Ալմա Աթայի օդանավակայանը վերցվել է լիակատար վերահսկողության տակ»,- ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրավապահների հետ Ղազախստանում կարգուկանոն են պահպանում։
Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այժմ պաշտպանության տակ են Ալմա Աթայում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը և այլ կարևոր օբյեկտներ։