|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեկտեմբերի 15-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բ․ Առուշանյանը։
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մինչև 2022թ․ հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշ։
Նախագծով նախատեսվում է նշված ժամկետը երկարաձգել մինչև 2026թ․՝ չսահմանափակելու համար քաղաքացիների մասնակցությունը քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին։
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները։
3 կողմ ձայնով նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։
Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ։