|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է մի համակարգի վրա, որը կօգտագործի արհեստական ինտելեկտը՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող տվյալների հավաքածուների վերլուծության համար: Նման համակարգերն արդեն կիրառվում են վիզայի դիմումները ստուգելու և քաղաքացիների հետ շփվելու համար. ըստ РБК-ի՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ թվային տրանսֆորմացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կիրյուշինը։
«Հայեցակարգային նախագծի արդյունքներով մենք կորոշենք ծրագրի ֆինանսավորումը, սակայն մինչ այժմ այդ հարցը քննարկման փուլում է»,- ասել է նա։