|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը մասնակի բավարարել էր Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը: Դատարանը որոշել էր թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ` պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:
Ինչ վերաբերում է Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանը նպատակահարմար չէր գտել դա անել և մերժել էր պաշտպանների միջնորդությունը: