|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի հաղորդմամբ՝ ստորագրումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ։
Պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան կուղարկվի մեկուկեսից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։
Նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով հարևան երկրներից Ադրբեջան գազի փոխանակման մասին, այդ թվում՝ Թուրքմենստանից։ Նա նաև նշել է, որ Թեհրանն ու Բաքուն առաջիկա շաբաթներին հնարավոր է համաձայնագիր ստորագրեն Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ։