|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ ռազմական ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Իրաքի հարավում. հայտնում են իրաքյան լրատվական աղբյուրները:
Հարձակումն իրականացվել է Իրաքի հարավում գտնվող Ալ Դիվանիա շրջանում ճանապարհին տեղադրված ռադիոկառավարվող ականի պայթեցմամբ: Հաղորդման համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոշարասյան անցնելու ժամանակ, սակայն հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Իրաքում լոգիստիկ շարասյուների և ամերիկյան ուժերի վրա հարձակումներն ակտիվացել են վերջին մեկուկես տարվա ընթացքում, և դիմադրության որոշ խմբերի հաջողվել է գրոհել ԱՄՆ ռազմաբազաները Այն ալ Ասադում (Ալ Անբար նահանգ), Ալ Հարիրում (Էրբիլի մոտ) և Camp Victoria ճամբարում` Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ:
Մի քանի ամիս առաջ Իրաքի տարբեր նահանգներում տեղի են ունեցել նաև չորս առանձին հարձակումներ ԱՄՆ ռազմական շարասյան վրա, որոնք վնաս են հասցրել ամերիկյան ռազմական տեխնիկային։