|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն դատապարտում է այս շաբաթ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի Հանրապետությայն ինքնիշխան տարածքի վրա։․ հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
«Ադրբեջանի հարձակումները անցյալ տարվա հրադադարի կոպտագույն խախտում են և լուրջ սպառնալիք տարածաշրջանային կայունության համար։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին՝ օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ կանխելու հետագա էսկալացիան և մարդկային կորուստները»,- ասել է կոնգրեսականը։
Նշենք, որ մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ և սենատորներ նման հայտարարություններով են հանդես գալիս վերջին օրերին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը և ագրեսիվ ռազմական հարձակումը: