|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ես չեմ զարմանա, որ սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին ներգրավել հանձնաժողովի մեջ, որպեսզի լիրաժեք հնարավոր լինի ամբողջ պատերազմի մեղքը բարդել հայկական բանակի և նախկին իշխանությունների վրա։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Մեզ մոտ քաղաքական, հասարակական և հանրային կյանքը մեկ տարի էր ամբողջությամբ կենտրոնացել ցավոտ խնդիրների վրա, և դրանց լուծումները մինչ օրս գտնված չեն։ Այդ լուծման բանալիները և մեխանիզմները ամփոփված են իշխանությունների մեջ։ Եթե չլինեին 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները, ես գուցե ասեի, որ, այնուամենայնիվ, այս պատերազմը պետք է տեղի ունենար, բայց Ապրիլյանից հետո փակվեցին Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ուժային եղանակով լուծելու բոլոր հնարավորությունները, բացվեցին նոր հնարավորությունը կոնֆլիկտը խաղաղ եղանակով կարգավորելու համար։ Այդ ընթացքը կասեցրեցին 2018 թվականի իրադարձությունները»,-ասաց Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։